Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՄԱԿ-ը կոչ է անում հետաքննել ռուս լրագրողների մահվան հանգամանքները

ՄԱԿ-ը կոչ է անում հետաքննել ռուս լրագրողների մահվան հանգամանքները
18.06.2014 | 13:24

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում հետաքննել երկու ռուս լրագրողների մահվան հանգամանքները: Այս մասին ասվում է ԱԽ-ի տարածած հայտարարության մեջ: Երեկ` հունիսի 17-ին, ՈՒկրաինայի արևելքում ռուսական «Россия -1» հեռուստաալիքի լրագրող Իգոր Կորնելյուկը և ձայնային օպերատոր Անտոն Վոլոշինը զոհվել են: Նկարահանող խմբի օպերատոր Վիկտոր Դենիսովը ողջ է մնացել: Նրա խոսքով՝ նա գործընկերների հետ ընկել է ականային հրետակոծության տակ: Լուգանսկի շրջանային հիվանդանոցում հաստատել են, որ 37-ամյա Կորնելյուկը մահացել է ստացած վնասվածքներից: Նախօրեին միջազգային լրագրողական կազմակերպությունները ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին կոչ են արել հետաքննել ռուս լրագրողների մահը: ՌԴ արտգործնախարարությունն իր հերթին ՈՒկրաինայից պահանջել է հետաքննություն անցկացնել և խստորեն պատժել մեղավորներին:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ